Արցախը մենակ չէ․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը աննախադեպ հումանիտար աղետ է։

Ադրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հերթական անգամ հստակ ազդակ ուղարկելով աշխարհին, որ չի դադարում վարել հակահայ, ցեղասպան քաղաքականություն:

Ինքս երեկվանից մշտական կապի մեջ եմ Արցախի ղեկավարության հետ, հայտնել եմ իմ պատրաստակամությունը ցանկացած աջակցության հարցում։

Կարևորում եմ ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը Արցախի խաղաղ և անվտանգ կյանքի ապահովման գործում, և վստահ եմ՝ այս հարցը նույնպես ստանալու է իր լուծումը։

Եվ վերջապես, կոչս Արցախի մեր հայրենակիցներին՝ Արցախը մենակ չէ՛ և մենք համայն հայության, դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով կարողանալու ենք հասնել Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքին։

Աստված պահապան Հայաստանի ու Արցախի հերոսական ժողովրդին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատգամավորի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարած անձանց նկատմամբ

Հաջորդը

Շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները

Առնչվող նյութեր
Դիտել

Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ArabNews-ին

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: ՀՀ նախագահի կայքը…
Դիտել

Սթոլթենբերգը չի բացառել, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև…
Դիտել

Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ

Նոյեմբերի 16-ին կայացել է ունեցել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված…
Դիտել

Տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share