Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։

Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:

Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

Արցախահայության անունից դիմում ենք 

  • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն  կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
  • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում  առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
  •  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

Հաջորդը

Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ. Վահան Հունանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը Վրաստանում քննարկել են երկկողմ խնդիրներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպում են ունեցել. այս…
Դիտել

«Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը». Միրզոյան

Աստանայում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը Լավրովը ասել է. «Մենք այսօր ցանկանում…
Դիտել

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է. Արարատ Միրզոյան

Այսօր Երևանում կայացել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը Հայաստանի արտաքին…
Դիտել

Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումն ավարտված է. Լծենից Նորավան հատվածի բացումը կլինի շուտով

Սյունիքի մարզում ավարտված են Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, այն բեռնատարներին թույլ կտա շրջանցել Տաթևի ոլորանների հատվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share