Դանակահարություն և վիճաբանություն անչափահասի մասնակցությամբ. ոստիկանություն

Հուլիսի 14-ին, ժամը 02.03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Մայակ թաղամասի 19-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մասնակից 16-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին:

Նույն օրը, ժամը 04.35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ծոծրակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 40-ամյա տղամարդ և հայտնել է, որ Ջրվեժի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով խփել է իրեն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել նույն՝ Մայակ թաղամասում, և 40-ամյա տղամարդուն նույնպես դանակահարել էր 19-ամյա երիտասարդը:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում կանցկացնի

Հաջորդը

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առնչվող նյութեր
Դիտել

ՔՊ-ն անդրադարձել է Հայկ Մարությանին փոխարինելու հարցին

Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել: ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Երեւանի…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե…
Դիտել

Տաջիկստանը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստում, կոչ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share