ԵԽԽՎ պատգամավորը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու կոչ է արել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակ Ժակ Լե Նայը լիագումար նիստում հստակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի,  Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

«Այս իրավիճակում, որը շատ արագ կարող է հանգեցնել նոր պատերազմի , անհրաժեշտ է հիշել մի շարք հիմնարար կետեր. առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից»,-ընդգծել է պատգամավորը:

Նա հավելել է, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, երկու երկրները պետք է հարգեն ռազմագերիների իրավունքները և գերի չվերցնեն: «Սակայն մամուլը հայտնում է սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն առևանգում ու խոշտանգում հայերին։ Ադրբեջանը պետք է հետաքննի այս միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի»,-շեշտել է ԵԽԽՎ պատգամավորը:

Այսպիսով` նա կոչ է արել երկու երկրներին արագորեն բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ: Այս առումով պատգամավորը կարևորել է, որ Եվրախորհուրդն ամբողջությամբ կատարի իր դերը՝ որպես քննարկման համաեվրոպական հարթակ և քաղաքական երկխոսության միջոցով նպաստի լարվածության թուլացմանը և քաղաքացիների հիմնարար իրավունքները հարգելուն:

« Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, բայց նաև Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը լուծելու համար»,-ասել է նա՝ նկատելով, որ, սակայն, այս հարցում միջազգային հանրությանը մոբիլիզացնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

G7-ը կքննարկի Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Հաջորդը

ԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն

Առնչվող նյութեր
Դիտել

G7-ը կքննարկի Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

G7-ի ղեկավարները հոկտեմբերի 11-ին կքննարկեն Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Ուկրաինայի հակամարտության մեջ նրա ներքաշվելու դեպքում: Այդ…
Դիտել

Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան…
Դիտել

ՊԵԿ-ն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը գործակցելու են

Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային  համաձայնագրով մեկնարկել է գործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share