Զորամասի հրդեհից վիրավորում ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստին հաղորդեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` երեք զինծառայողներն էլ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում։

«Մեկի վնասվածքներն ավելի թեթեւ են, բաժանմունքային պացիենտ է»,– ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտոնանկ արված զինվորականների ցանկը

Հաջորդը

Արցախից 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական…
Դիտել

Չի կարելի այսքան անընկալելի լինել Սյունիքի հարցում. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Սյունիքն այսօր եռում էր։ Վարչապետի այցը Սյունիքի մարզ կրկին կրքեր էր բորբոքել։ ՀՀ վարչապետի այցը ուղեկցվում էր սյունեցիների…
Դիտել

ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ․Արման Թաթոյան

Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ…
Դիտել

Ղարաբաղում տուժած 5 անչափահաս բուժումը կշարունակեն ԱՄՆ-ում և Բելգիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share