Ըմբռնումով ենք մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին. ՀԱՊԿ քարտուղարություն

ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում  Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս անցկացնել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարությունը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն այս տարի:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ նախատեսված էր Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ՝ համաձայն Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի կողմից հաստատված պլանի:

«Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունն ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայում ՀԱՊԿ քարտուղարությունը Կազմակերպության կողմից սահմանված կարգով հայկական կողմից ծանուցումներ չի ստացել այդ զորավարժությունների չեղարկման մասին», – նշվում է հաղորդագրությունում։

«Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը չի կարող թույլ տալ այս տարի լիարժեք իրականացնել նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները», – հավելել է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ քարտուղարությունը և Միացյալ շտաբը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված Զորքերի (Հավաքական ուժերի) մարտական ​​պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն՝ նրանց պատրաստության բարձրացման համար՝ ի շահ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները 3 հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ

Հաջորդը

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու հարցը բազմիցս եղել է օրակարգում. Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը և վերահաստատել իր աջակցությունը ուղիղ շփումների շարունակմանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպմանը:…
Դիտել

Ֆրանսիայի հետ առկա են գործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ․ Արարատ Միրզոյան

Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ…
Դիտել

Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ․ ՀՀ նախագահ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share