«Թավշյա կոլցո» օպերացիա Արցախում

Պատմությունը սիրում է կրկնվել, եթե դրանից դասեր չեն քաղում։ Իսկ Հայաստանում պատմությունից դասեր կամ չեն կարողանում քաղել, կամ չեն ցանկանում։

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախում ադրբեջանական զորքը խախտել է շփման գիծը եւ մտել է Փառուխ գյուղ։ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը գտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Երեկ տարբեր աղբյուրներից հայտնի դարձավ նաեւ, որ ռուս խաղաղապահները խնդրել են հայկական կողմին չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ եւ իրենք կփորձեն հարցը կարգավորել։

Թե ինչպես են ռուսները հարցեր կարգավորում հայերի համար՝ թերեւս բոլորին է հայտնի։ Ռուսները երբեք հայերի օգտին հարցեր չեն կարգավորել։ Հակառակը հայերի հաշվին իրենց հարցերն են կարգավորել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Դրա վառ ապացույցներից մեկը 1991 թվականին Արցախի հայաբնակ գյուղերի բռնի հայաթափումն էր՝ խորհրդային (ռուսական) զինուժի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից։

Փառուխում պատմությունը կրկնվում է, սակայն մեկ տարբերությամբ՝ գյուղերը հայաթափում են առանց ուժի կիրառմամբ։ Հավանաբար ռուսները գործի են դրել՝ «գույք պարտքի դիմաց», իրենց հայտնի քայլը, այս անգամ՝ գազ գյուղի դիմաց տարբերակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրադրությունը

Հաջորդը

Գիշերը փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող. ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը…
Դիտել

9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share