Ինչ են խոսել Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձևաչափով խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք պատրաստ ենք»,- նշել է Ալիևը։

Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: 

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, իհարկե, մեզ հույս է ներշնչում: Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք, որ ամբողջությամբ պատրաստ ենք շարունակել խաղաղության քաղաքականությունը, որը մենք միասին ենք սկսել: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի: Հակառակը՝ այն կօգնի, և ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Ղարիբաշվիլին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Հաջորդը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այցելել է Վարդենիս և Սոթք

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի…
Դիտել

ՊՆ-ում ընդունել են օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share