Իրանը պատրաստ է տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև. ԻԻՀ նախարար

Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, Ռոստամ Ղասեմին այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել, որ իրանական ընկերությունները պետք է համագործակցեն Հայաստանի հետ թունելների, ճանապարհների և շենքերի կառուցման գործում:

Ելնելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրից ՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ:

Ղասեմիի խոսքով, քանի որ Իրանը լավ փորձ ունի «ազգային բնակարանային շարժում» անվանումով բնակարանաշինության ոլորտում, իրանական շինարարական ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Հայաստանում:

«Իրանի հյուսիսում ավելի քան 200 միլիոն տոննա բեռ է փոխադրվում, ինչը կարելի է լավ հնարավորություն համարել երկու երկրների միջեւ փոխանակումների զարգացման համար»,- նշել է իրանցի նախարարը:

Ընդգծելով այն փաստը, որ Իրանն աշխարհում ցեմենտի չորրորդ խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև արդյունավետ է եղել պողպատի արտադրության ոլորտում, Ղասեմին ասել է, որ իրանական ցեմենտի, պողպատի և շինանյութերի արտադրողները կներկայացվեն Հայաստանում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Հաջորդը

Դաշնային խորհուրդը Բաքվի և Երևանի հետ միջխորհրդարանական շփումների շուրջ խորհրդակցություններ է սկսել

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին ըստ որի՝ իր…
Դիտել

ՊԲ-ն հրապարակել է նահատակված 78 զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ.…
Դիտել

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և ՀԱԷԿ ղեկավարությունը հուշագիր են ստորագրել

Հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայում քաղաքում «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share