Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։

Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200կգ «սիգ» տեսակի ձուկ, 7կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավելի ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում 1 ռետինե նավակ։

Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։

Միջոցառումները զուգորդվում են որսի արգելքի կարևորության մասին բացատրական աշխատանքներով։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Հաջորդը

Արցախում քննարկել են կտրոնային համակարգի ներդրման հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքապետարանը կսատարի և կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի և պատասխանատու այլ աշխատակիցների հետ…
Դիտել

Հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ. Խաչատուր Սուքիասյանը՝ Քերոբյանին

«Շատ պաշտոնյաներ են գալիս, թվեր են ասում, ժամկետներ են ասում, կազմակերպությունների անուններ են տալիս, Ձեզ հետ խոսում եմ,…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՀՀ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share