Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված բանակցությունների հետաձգումը, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի այս քայլը սահմանային լարվածության համատեքստում, Խաչատրյանը նշեց, որ բանակցությունները այնպիսի բան են, որոնք երբեք հարթ չեն ընթանում։

«Իհարկե, այս անգամ հետաձգման պատճառների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում տարածել է և դրա կապակցությամբ որևէ լրացնելու բան չունեմ։ Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց այդ հետաձգված բանակցությունները տեղի կունենան»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ ամենը աշխատանքային գործընթաց է, և մշտապես տեսակետներ են փոխանակվում։

«Եթե ինչ-որ մի փուլում մենք ենք առաջարկություն տվել, որոնց վերաբերյալ դեռ չգիտենք ադրբեջանական կողմի դիրքորոշումը կամ հակառակը, այդ ամենը սովորական գործընթաց է։ Այստեղ հատուկ որևէ բան դիտարկելու կարիք չկա։ Կարևորն այն է, որ կողմերը արձանագրում են, որ վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումները և բանակցությունները ավելի են մոտեցնում տեսակետները»,- նշեց փոխվարչապետը։

Ճշտող հարցին, թե հայկական կողմը ստացե՞լ է Ադրբեջանի արձագանքները, փոխվարչապետը պատասխանեց՝ վստահաբար ինչ-որ մի փուլում հայկական կողմը առաջարկներ ստացել է։

«Հիմա մեր ամենավերջին առաջարկների կապակցությամբ ինչպիսին է եղել արձագանքը, Արտաքին գործերի նախարարությունը դրա կապակցությամբ պարզբանումներ է հրապարակում։ Դրան չեմ ցանկանում որևէ բան ավելացնել։ Պաշտոնական տեղեկությունները նրանք են, որոնք ԱԳՆ-ն տարածում է»,- եզրափակեց Խաչատրյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ. De Telegraaf

Հաջորդը

Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները և ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Առանձին մենք մեկ կաթիլ ենք, միասին մենք օվկիանոս ենք․ Քըլըչը արձագանքնել է Ռուբինյանին

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Twitter-ի իր էջում տարածել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որ հայ…
Դիտել

Սեյրան Օհանյանը կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին։ «Քառորդ…
Դիտել

Մոսկվայում մեկնարկել են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի բանակցությունները

Մոսկվայում բանակցություններ են սկսվել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների միջև։ Բանակցություններն ընթանում են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։  Ավելի…
Դիտել

Նիդերլանդները արտաքսում է ռուս դիվանագետներին՝ մեղադրելով լրտեսության համար

Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսությունը փակելու մասին։ Միաժամանակ, Նիդերլանդները կսահմանափակի Հաագայում Ռուսաստանի դեսպանատանը աշխատող ռուս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share