Կներդրվի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման արդիական համակարգ

Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման շուկայի հետ նախնական հաղորդակցման գործընթաց:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելուն նպաստելն է:

Ակնկալվում է՝

– Ներդնել քաղաքացիների փորձառության և ծառայության որակի՝ համաշխարհային մակարդակի նոր ստանդարտներ, ներառյալ՝ սպասելաժամանակի, ճամփորդական և նույնականացման փաստաթղթերի թողարկման ժամկետների կրճատում, հաճախորդների սպասարկման նոր ստանդարտների ձևավորում սպասարկման կենտրոններում, ինչպես նաև՝ կենտրոնների ֆիզիկական պայմանների արդիականացում լավագույն միջազգային ստանդարտներին համահունչ։

– Բարձրացնել ավտանգ ու գլոբալ ստանդարտներին համարժեք ճամփորդական ու նույնականացման փաստաթղթեր ստանալու դիմելիությունն ու կիրառելիությունը՝ նպաստելով Հայաստանում թվային հասարակության զարգացմանը, ներառյալ՝ էլեկտրոնային ծառայությունների օգտագործման ծավալների և ավտոմատացման այլ հնարավորությունների աճը։

– Փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ առկա լուծումների հետ կապված գործընթացների անվտանգությունը, արդյունավետությունը բարելավելու և գործառնական ռիսկերը կառավարելու, ինչպես նաև՝ նորարարական լուծումներ որդեգրելու նպատակով՝ դրանք շարունակաբար ներդաշնակեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին։

2023 թ-ի ապրիլի 17-ին տեղի կունենա համաժողով, որին նախապես գրանցված հավանական ծառայություն մատուցող ընկերություններին կներկայացվի ծրագիրը, կլինի հարցուպատասխան:

Շուկայի հետ նախնական հաղորդակցման փուլի վերաբերյալ բոլոր մանրամասները հրապարակված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ քաղաքացիները պետք է դիմեն ռուսական խաղաղապահ զորախմբի հետ գործակցության ապահովման կենտրոն

Հաջորդը

Սպասվում են տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՆ-ն 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման համար (տեսանյութ)

2021- 2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական…
Դիտել

Ստեփանակերտն ակնկալում է Ռուսաստանի կոշտ արձագանքն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արած հայտարարություններին, որում…
Դիտել

Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր`սիրելի կնոջը» մոնոներկայացումը

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կնոջը» մոնոներկայացումը Գարնան տոների կապակցությամբ հայ կանանց սպասվում է պոեզիայի անմոռանալի երեկո։ Մարտի…
Դիտել

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրելու եւ իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share