Հայաստանի պատանիների ստեղծած սարքը կհասնի տիեզերք

Մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը Bazoomq Space Research Lab-ի և HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է:

«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է խթանել STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը, պատանիների և երիտասարդների շրջանում:

Նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում, որը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին գործնականում տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը և իր մասնակցությունն ունենալ համաշխարհային ռոբոտաշինության և տիեզերական հետազոտությունների բնագավառում։

Ողջույնի խոսքով հանդես եկան Bazoomq Space Research Lab կենտրոնի համահիմնադիր՝ Հայկ Մարտիրոսյանը, HyeTech-ի ներկայացուցիչ՝ Տիգրան Աստվածատրյանը, Կրիսպ ընկերության համահիմնադիր՝ Դավիթ Բաղդասարյանը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, ովքեր 3-ից 5 անձից բաղկացած խմբերով կստեղծեն ռոբոտաշինական սարքեր: Ավարտական փուլում կընտրվի հաղթող սարքը, որը հնարավորություն կստանա 2022 թ․-ի մարտին թռչելու տիեզերք:

«Տիեզերքի հետազոտությունն արդեն երկար տարիներ է, ինչ մեծ հետաքրքրություն է առաջացնում սերունդների շրջանում։ Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթի նպատակն է ձևավորել ձեռնարկատիրական մտածելակերպ ունեցող գիտնականների և տեխնոլոգների երիտասարդ սերունդ, ովքեր հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տիեզարական հետազոտությունների և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձը: Այս մրցույթն աննախադեպ հնարավորություն է նրանց գաղափարները գործնականում ուսումնասիրելու, փորձարկելու և դրանք կյանքի կոչելու համար»,- նշել է HayTech կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Աստվածատրյանը:

Հայաստանում տարիներ շարունակ գործում են բազմաթիվ ռոբոտաշինության խմբակներ: Նրանցից ոմանք մի շարք միջազգային մրցանակների են արժանացել: Այժմ ժամանակն է փորձարկել նրանց տիեզերքում:

«Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթը առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ տիեզերքն այժմ հասանելի է ավելի քան երբեք: Իսկ մեր համար առավել ևս կարևոր է դացույց տալ երիտասարդ սերնդին՝ ոչ միայն խոսքով, այլև գործով և իրենց իսկ մասնակցությամբ: Նրանք են լինելու մեր զարգացող երկրի սեփական տիեզերագիտության ոլորտի առաջատարները. Քեմուրջյանները, Իոսիֆյանները… : Նման բացառիկ հնարավորությունը շատ ոգեշնչող է և չափազանց հետաքրքիր». ասում է Bazoomq Space Research Lab-ի համահիմնադիր՝ Հայկ Մարտիրոսյանը:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3nFWWep: Գրանցման վերջնաժամկետն է 2022թ -ի հունվարի 7-ը:Մրցույթի ընթացակարգին, ինչպես նաև սարքի տեխնիկական պահանջներին կարելի է ծանոթանալ https://bit.ly/3nFWWep հղմամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մի՛ դադարիր երազել» համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակիցներին

Հաջորդը

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է

Առնչվող նյութեր
Դիտել

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Այս…
Դիտել

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ…
Դիտել

Թեհրանը շատ լուրջ է տրամադրված Հայաստանի հետ այլընտրանքային երթուղու կառուցմանը․ Սահակ Շահմուրադյան

Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ գործակցության օրակարգում ներառել է երկու…
Դիտել

Հայկական կողմին փոխանցվել է խաղաղության պայմանագրի տարրերը. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է լուրերը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո հայկական կողմին փոխանցվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share