Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հնդկաստանի Հանրապետության էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կուար Շարման:

Ստորագրված փաստաթղթով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման   գնահատման և թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:

Գագաթնաժողովին նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդես է եկել ելույթի խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Այժմ մենք քննարկում ենք կարևոր թվային հանրային ենթակառուցվածքները և դրանց կարևորությունը այն մարդկանց համար, ովքեր կիրառում են դրանք: Մենք բոլորս պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ մասնակից ենք տեխնոլոգիաների ստեղծմանը, որոշ ժամանակ անց, միգուցե, այս տեխնոլոգիաները ինքնուրույն ստեղծեն իրենց տեխնոլոգիաները և սեփական լեզուն: Այստեղ են երկրներ, որոնք ունեն արհեստական բանականության ազդեցության դրական և բացասական փորձառություն: Եվ սա լավ առիթ է երկրների միջև ստեղծելու կոալիցիա՝ տեխնոլոգիաները կարգավորելու համար, և հարկ եմ համարում նշել, որ այո՛, մենք ցանկանում ենք կարգավորել տեխնոլոգիաների կիրառությունը, բայց միևնույն ժամանակ չսահմանափակել դրանց զարգացումը և աճը: Ես տպավորված եմ, թե ինչպես են Հնդկաստանում, կիրառելով տեխնոլոգիաները, պայքարում աղքատության դեմ և ապահովում որակյալ ենթակառուցվածքների հասանելիությունը: Սա լավ օրինակ է, թե ինչպես պետք է աշխատենք և ինչի վրա կենտրոնանանք: Լիահույս եմ, որ միավորելով մեր ուժերը՝ կկարողանանք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել մարդկության կենսակերպի բարելավմանը»:

Գագաթնաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկումներ կլինեն միջոցառմանը ներկա տարբեր պետությունների մասնակիցների միջև:

«G20»-ում Հնդկաստանի նախագահության տարում Գագաթնաժողովը մի հարկի տակ է հավաքվել «G20»-ի անդամներին, հրավիրված երկրների, միջազգային կազմակերպությունների հայտնի փորձագետների, քաղաքականություն մշակողների և պրակտիկ մասնագետների, որոնք աշխատում են թվային կառավարման ոլորտում՝ կիսելու իրենց փորձը, ինչպես նաև ընդունելու թվային հանրային ենթակառուցվածքը՝ համաշխարհային թվային տնտեսությունը բարելավելու համար: Այն համահունչ է «G20»-ի «Մեկ երկիր, մեկ ընտանիք և մեկ ապագա» թեմային: Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա նաև համաշխարհային թվային հանրային ենթակառուցվածքների ցուցահանդեսը, որտեղ «G20»-ի անդամները և հրավիրված երկրները կցուցադրեն իրենց բնակչության մասշտաբի թվային հանրային ենթակառուցվածքների մասին տեղեկություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել տարիներ

Հաջորդը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանում քրեական գործերի բացումը ՄՔԴ պաշտոնյաների դեմ

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելը։ Այս մասին…
Դիտել

Հայտնի է Մոսկվայում Սիրիայի հարցով բանակցությունների օրը

Մոսկվայում ապրիլի 3-4-ը Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կկայանա․ այս մասին հայտարարել…
Դիտել

Ճանապարհային տուրքերի վերացումը կօգնի ՀՀ արտահանողներին․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ …
Դիտել

Անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ օրերս Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, շեշտելով, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share