ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել տարիներ

Եվրամիությունը պատրաստվում է այն բանին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը կձգձգվի մի քանի տարի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր RMS ռադիոկայանի եթերում հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնը։

«Մենք պատրաստվում ենք այն բանին, որ այս պատերազմը կշարունակվի երկար, – ասել է նա։ – Մարտական գործողությունների մեծ ինտենսիվությամբ պատերազմները Եվրոպայի տարածքում, ցավոք, նախկինում շարունակվել են մի քանի տարի: Ուստի մենք պատրաստվում ենք դրան»։

Բրետոնը հավելել է, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների սահմանման հնարավորությունները դեռ սպառված չեն։

«Անշուշտ, հնարավոր են այլ պատժամիջոցներ, բայց ոչ ոք չի ասել, թե Ուկրաինան կհաղթի սահմանափակիչ միջոցների շնորհիվ: Եթե Ուկրաինան երբևիցե հաղթի էլ, ապա ռազմական ճանապարհով, որպեսզի վերադարձնի անհիմն կերպով գրավված տարածքները: Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ն և Ուկրաինայի դաշնակիցները նրան տրամադրում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթանակի համար», – նշել է եվրահանձնակատարը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմուտքի երկրներն օրեցօր ավելի ու ավելի են ներքաշվում ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա արմատապես չի փոխի իրադրությունը և սոսկ կձգձգի մարտական գործողությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների հետագա զարգացման. Փաշինյան

Հաջորդը

Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Առնչվող նյութեր
Դիտել

Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել

Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում 4-հարկանի բազմաբնակարան շենքը գետնին է հավասարվել պայթյունի հետևանքով: Շենքի փլատակներից 2 հոգու մարմին…
Դիտել

Սպիտակ տունը մեկ տարով երկարացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

 ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հետ կապված 2019 թ. Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Ռիա…
Դիտել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը մասնակցել են Ղրիմի կամուրջի պայթյունին

Ղրիմի կամուրջը հուլիսի լույս 17-ի գիշերը պայթեցրել են, ինչի հետևանքով, ինչպես տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, գանգուղեղային…
Դիտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան։ Նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share