Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

«Դինամո» մարզահամալիրում այսօր կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոնները։

Տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Անուշավան Մխիթարյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 14 մարզուհիներ․ նրանք մրցել են 3 քաշային կարգերում։ Արդյունքում, Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ): Նրանց պարգևատրումն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ ամենաուրախալին այն է, որ այս անգամ մրցակցությունն ավելի մեծ է եղել, իսկ դիտարժան մենամարտերը` ավելի շատ․ «Նախապես դժվար էր ասել, թե ով կհաղթի։ Մասնակիցների քանակը ևս ուրախացնող էր։ Առանձնացրել եմ մի քանի երիտասարդ բռնցքամարտիկների, որոնք մեծ պոտենցիալ և ապագա ունեն։ Շատ և ամենակարևորը ճիշտ աշխատանքի դեպքում նրանք կարող են հաջողության հասնել»։

Բռնցքամարտիկները մի քանի օր կհանգստանան, իսկ փետրվարի 10-ից 17-ը կարճատև հավաք կանցկացնեն Օլիմպավանում։ Այնուհետև Հայաստանի առաջնության հաղթողները կմեկնեն Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Մարտի սկզբին բռնցքամարտիկները ևս մեկ մրցաշարի կմասնակցեն Սերբիայում։

Միջազգային մրցաշարերի արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը, որը կմասնակցի նախ մայիսին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մեկ ամիս անց նաև Եվրոպական խաղերին, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճանապարհները 17:10 դրությամբ

Հաջորդը

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, որոշ մարզերում տեղումները կլինեն ինտենսիվ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 60 տարեկան է

Այսօր՝ մայիսի 30-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան…
Դիտել

ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share