Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

«Զանգեր»-Գորայք հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «նշանակել» մեղավորներ ու փակել թեման. Տիգրան Աբրահամյան

Հաջորդը

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի…
Դիտել

Այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:…
Դիտել

Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան՝ կրկնապատկվել է

Աննախադեպ ցուցանիշներ Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ, տեղեկությունը հայտնել է Ռոսսելխոզնադզորի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share