ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս. վարչապետ

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով։

Իր ելույթում վարչապետը նշել է. «Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը»։

Ըստ Փաշինյանի, սակայն, տրամադրությունն ամենևին էլ հոբելյանական չէ. «Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի։

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին՝ ագրեսիվ գործողությունների դիմելիս, և, առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման մասին»։

Միաժամանակ, Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ հաջող գործողությունների մասին. «Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին՝ խուսափել ներքին քաոսից»։

Ընդգծելով, որ հանդիպման օրակարգը հագեցած է, Փաշինյանն ասել է. «Հուսով եմ՝ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է՝ ով է լինելու ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը

Հաջորդը

Զինծառայողը հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի…
Դիտել

Ադրբեջանի սադրանքները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին. ՀՀ ԱԳ նախարար

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Հանդիպման ընթացքում…
Դիտել

Բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ Ակնհայտ է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված նման քննարկումները կողմերի միջև…
Դիտել

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Ինչպես տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share