Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր  սերբ Վիկտոր Նեմեշի հետ: Ամոյանն առավելության հասավ 7:1 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր իր համար նոր քաշային կարգում:

Մալխաս Ամոնյանն աշխարհի այս առաջնության մեկնարկում պարտվել էր հունգարացի Զոլտան Լեւային: Սակայն հետագա պայքարի իրավունք էր սատցել, քանի որ հունգարը հասել էր ԱԱ-ի եզրափակիչ: Սփոփիչ երեք գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար հաղթել էր Վրաստանի, Շվեդիայի և Ղազախստանի ներկայացուցիչներին:

Մալխաս Ամոյանը ըմբշմարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մաքս Ֆերստապենը հաղթեց «Ֆորմուլա 1»-ի իտալական Գրան Պրիում

Հաջորդը

ՌԴ-ն չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից, բայց դրանց ձգձգումը բարդացնում է գործընթացը. Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Ավստրալիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Ավստրալիայի ֆուտբոլային լիգայում։ «Մենք մեր ցանկությունն…
Դիտել

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share