Մեկ տարվա ընթացքում էապես թանկացել են վառելիքը, խոզի միսը և բանջարեղենը

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական ապրանքների 2021թ հունվար-օոգոստոս ամիսների գների ինդեքսը։

Այս հունվար-օգոստոս ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 6.4 տոկոս։ Այդ թվում՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 9.3 տոկոս, ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գնաճը՝ 9.2 տոկոս, հագուստի և կոշիկի գնաճը՝ 6.0 տոկոս։

2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1% գնաճ։ Դրան մեծապես նպաստել են մսի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի ապրանքախմբերում գրանցված 0.7-5.1% գնաճերը։ Միայն բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 66.4% գնաճ։

2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ։ Խոզի մսի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 40.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 6.5%։ Մրգի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 8.7% գնաճ։

2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.4% գնաճ։ 2021թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.2% և 1.6%-ով։ 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 47.5% և 44.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 35.1% և 41.7% գնաճ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% հավելաճ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված ադրբեջանական դիրքը. ՊԲ

Հաջորդը

Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզ

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ…
Դիտել

Երևանում մթնոլորտային օդի որակը. դեկտեմբերի 1-7 (2022թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 6-ին, Արաբկիրում՝…
Դիտել

Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share