Մշակույթը՝ անմշակույթ դարձնողը

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2006-2016 թվականներին, դեռևս 2012 թվականին, հայկական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ՝ հարցին, թե ինչ փոխվեց, երբ նշանակվեցիք նախարար՝ բացասական եւ դրական առումով, պատասխանել էր․ «Դրական կողմն այն է, երբ տեղափոխվում ես պետական դաշտ, պաշտոն ես զբաղեցնում, քո առջև անծայրածիր աշխարհ է բացվում: Սկսում ես հասկանալ, թե ինչքան բաներ կարող ես անել: Դա քեզ սկսում է տանել, կլանել»։

Անխոս, բավական անկեղծ է պատասխանել Հասմիկ Պողոսյանը։ Մշակույթի նախարարի պաշտոնը 10 տարի զբաղեցրած այս տիկինն այսօր անցնում է քրեական գործերով և գտնվում է հետախուզման մեջ։ Այսինքն Հայաստանից փախել է։   

Իրապես Հասմիկ Պողոսյանի համար, նախարարի աթոռին հայտնվելուց հետո, անծայրածիր աշխարհ է բացվել: Մարդը հասկացել է թե ինչքան բաներ կարող է անել, բայց անել ոչ թե երկրի ու ազգային մշակութի, այլ սեփական անձի, իր շրջապատի, ընդտանիքի համար։ Ինչպես ասում են՝ ինչ արել է ընտանիքի համար է արել։

Պողոսյանը մեղադրվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհելու համար։ Եվս մեկ գործով էլ Հասմիկ Պողոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ պաշտոնավարման ժամանակ չի առարկել, երբ իմացել է, որ Երևանի կենտրոնում հողատարածք ձեռք բերած ընկերությունը, որը պարտավորվել էր ուսումնական կենտրոնի կառուցել, փոխարենը կառուցել է բազմաֆունկցիոնալ շենք։

Սրանք ընդամենը չնչին մասն են այն ամենի՝ ինչով  աչքի է ընկել Հասմիկ Պողոսյանը։  

Հասմիկ Պողոսյանի օրոք բազմաթիվ էին անուշադրության մատնված, կամ անհաջող վերականգնված հուշարձանները։ Բազմաթիվ պատմամշակութային կառույցների պատմական հետքերը գրեթե ոչնչացվեցին և դրանք ենթարկվեցին «եվրոռեմոնտի»։  

Վերահսկիչ պալատը դեռեւս 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում բացահայտել էր, վանական համալիրների վերականգնողական աշխատանքների անարդյունավետություն։ Նախկին նախարարի օրոք նաև մեծ աղմուկ բարձրացավ Օձունի եկեղեցու շուրջ։

Հասմիկ Պողոսյանն «անուշադրության» չէր մատնել նաև Երևանը։ Հենց նրա օրոք էր, որ Երևանի բազմաթիվ պատմական շենքեր քանդվեցին։ Բոլորին է հայտնի նաև, թե որքան պատմական շենքեր ավերվեցին «Հին Երևան» ծրագրի շրջանակներում։

Նրա պաշտոնավարման 10 տարիերի ընթացքում Հին Երևանի մաս կազմող պատմական շենքերից շատերը ոչնչացվեցին, կամ կորցրեցին դիմագիծը։

Հասմիկ Պողոսյանի օրոք՝ 2012-2013 թվականներին, երևանցիները զրկվեցին արդեն պատմական դարձած Փակ շուկայից: Այն, հենց մշակույթի նախարարի համաձայնությամբ քանդվեց և ձևափոխվեց։

Ողորմելի վիճակում էին նաև թատրոնը և կինոն։ Ի դեպ, հենց Հասմիկ Պողոսյանի օրոք էր, որ հայկական հեռուստատեսությունը ողողվեց անճաշակ, գռեհիկ սերիալներով և հումորային ծրագրերով։

Հասմիկ Պողոսյանի «հերոսությունների» շարքը կարելի է անվերջ շարունակել։ Դրանց մասին գիտի գրեթե ամբողջ հանրությունը։ Այսօր ուշագրավն այլ է։ Այսօր Հասմիկ Պողոսյանն ու նրա նախկին թիմակիցները խոսում են, իբր այսօր տեղի ունեցող մշակութային, պատմական աղետի մասին։ Խոսում են նրանք, ովքեր Հասմիկ Պողոսյանի անմիջական ղեկավարներն են եղել, կամ լուռ ծափահարել են, երբ սույն տիկինը ուղղակի ավերում էր մշակույթը։ Ավերում էր ոչ միայն մշակույթը, պատմությունը, հոգևորը, այլև օգնում էր այսօրվա փրկիչներին, որպեսզի նրանք կառուցեին իրենց անմշակույթ կայսրությունը, որտեղ իշխելու էին անճաշակությունը, փողոցային բարքերը, փողը և գռեհիկությունը։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արսեն Բաբայանի, Սոս Հակոբյանի և Սիրանուշ Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում Փաստաբանների պալատին. ՄԱՀՀԻ

Հաջորդը

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Առնչվող նյութեր
Դիտել

«Երևանի պատմություն»-ը կվերահրատարակվի եռալեզու տարբերակով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևանի պատմություն» գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակման աշխատանքները:…
Դիտել

Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը և մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200կգ «սիգ» տեսակի ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում…
Դիտել

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար մարտահրավերները

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share