Արսեն Բաբայանի, Սոս Հակոբյանի և Սիրանուշ Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում Փաստաբանների պալատին. ՄԱՀՀԻ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն իր «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագրի շրջանակներում դիմում է ուղարկել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել Պալատի անդամներ Սիրանուշ Սահակյանի, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամներ Արսեն Բաբայանի, Սոս Հակոբյանի նկատմամբ:

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանի, հետազոտությունների համակարգող Ռուբեն Մեհրաբյանի և «Դատաիրավական բարեփոխումներ ու վեթինգ» ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Արտաշես Խալաթյանի ստորագրած 13 էջանոց դիմումում փաստարկված շարադրվել ու վերլուծվել են ՀՀ Փաստաբանների պալատի վերոնշյալ երեք անդամների կողմից 19 հրապարակային հայտարարություններում, արտահայտություններում ու գրառումներում տեղ գտած՝ փաստաբանի վարքագծի կանոնների առերևույթ խախտումները: Մասնավորապես, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Սոս Հակոբյանը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հասցեին հրապարակայնորեն կատարել են վերջինիս՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի մասնագիտական և պաշտոնեական հեղինակությունը նսեմացնող, Սեդա Սաֆարյանի կողմից իբր կարգապահական իրավախախտում կատարելը որպես հաստատված փաստ ներկայացնող, Սեդա Սաֆարյանին անվանարկող և ծաղրող արտահայտություններ, իսկ Սիրանուշ Սահակյանը Սեդա Սաֆարյանի հասցեին հրապարակայնորեն կատարել է վերջինիս կողմից իբր կարգապահական իրավախախտում անելը որպես հաստատված փաստ ներկայացնող արտահայտություններ, որոնք հանդիսանում են Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտումներ: Ըստ էության, նշյալ փաստաբանները Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, որով կասկածի տակ են դրել փաստաբանի հեղինակությունն ու հանրային հարգանքը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի տված լիազորագրով նրա շահերի ներկայացուցիչը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ փաստաբանների պալատի 01.02.2023թ. թիվ 01/02/111-2023 գրությունը և Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը կասեցնելու մասին Պալատի 15.12.2022թ. որոշման 2-րդ կետը: Հայցադիմումով պահանջվել է, որպեսզի փաստաբան Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման օր սահմանվի վերջինիս կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի ստանձնման օրը: Ինչպես հայտնի է, ի հակառակ Սեդա Սաֆարյանի դիմումում նշված օրվա ու անգամ Փաստաբանների պալատի խորհրդի որոշման մեջ ամրագրված հիմքի՝ Պալատի խորհուրդը Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի ժամանակավոր կասեցման օր էր նշել ոչ առաջինը /Սեդա Սաֆարյանի դիմումում նշված օրը/, ոչ անգամ իր որոշման մեջ ամրագրված հիմքով ենթադրվող ժամկետը՝ դատավորի լիազորությունների ստանձնման օրը՝ դեկտեմբերի 16-ը: Ավելին, Փաստաբանների պալատը հետադարձ ուժ էր տվել իր որոշմանը մինչև նոյեմբերի 30-ը, որի մասին տեղյակ չեն եղել ո՛չ Սաֆարյանը, ո՛չ իր վստահորդները՝ այդպիսով ակնհայտ անիրավաչափ դարձնելով իր իսկ ընդունած ակտը, մյուս կողմից էլ խոչընդոտ ստեղծելով փաստաբանի գործունեության, նրա վստահորդների իրավունքների դատական պաշտպանութան համար: Խոսքը վերաբերում է 2004թ. Վարդենիս քաղաքում 16-ամյա աղջկա սպանության գործով ՄԻԵԴ կայացրած վճռի (որին տարիներ առաջ մեծ համառությամբ հասել էին Սաֆարյանն ու նրա վստահորդները) հիման վրա վերաբացված վարույթի շրջանակներում կայացված որոշման դեմ իր վստահորդների անունից վերաքննիչ դատարան բողոքի ներկայացմանը, ինչն արել է Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 5-ին՝ ունենալով դրա համար բոլոր օրինական հիմքերն ու իրավունքը, ու դեռևս չլինելով լիազորությունները ստանձնած ՍԴ դատավոր: ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ռաֆաելի Ավագյանը Սեդա Սաֆարյանի անունից ներկայացված հայցը վարույթ է ընդունել և հունիսի 8-ին նշանակել դատական նիստ:

Վարչական դատարանում Սեդա Սաֆարյանի շահերը կներկայացնի ՄԱՀՀԻ “Դատաիրավական բարեփոխումներ ու վեթինգ” ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Արտաշես Խալաթյանը:

ՄԱՀՀԻ «Դատաիրավական բարեփոխումներ ու վեթինգ» ծրագիրն ամենայն մանրամասնությամբ հանրությանը կներկայացնի այդ աղմկահարույց ու ողբերգական դեպքը, տասնամյակներով դրա բացահայտմանը խոչընդոտած դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, դատաիրավական համակարգի վրա նրանց ունեցած ազդեցությունը, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ սանձազերծված քաղաքական ու քարոզչական արշավում այդ ամենի անթաքույց հետքերը: Հանրությանը կներկայացվի նաև ընդդեմ Փաստաբանների պալատի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարանի անունից ներկայացված հայցի հիման վրա Վարչական դատարանում նշանակված նիստի ու դատաքննության մանրամասները:

ՄԱՀՀԻ լրատվական ծառայություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերբիան ու Կոսովոն համաձայնության են եկել

Հաջորդը

Մշակույթը՝ անմշակույթ դարձնողը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Բեռլին

Փետրվարի 6-7֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության…
Դիտել

ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացից։ Ըստ Միրզոյանի՝ մի…
Դիտել

Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց Վրաստանի անկախության օրը

Վրաստանի անկախության օրվա առթիվ Հայաստանում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հյուրընկալվել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն…
Դիտել

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share