Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ցզինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Պեկինի ռազմավարական ընտրությունն Է համարել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Այդ մասին ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որն ամփոփել է երկու ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Չին-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Չինաստանի ռազմավարական ընտրությունն է, որը բխում է սեփական հիմնարար շահերից և աշխարհում գերիշխող միտումներից», – շարադրում է արտաքին գործերի նախարարությունը Չինաստանի նախագահի հայտարարությունների բովանդակությունը։
 

Սի Ծինփինը նաև նշել է, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդման ընդհանուր ուղեգծին։ Բացի դրանից, երկու երկրների ղեկավարների միջև տեղի է ունեցել «մտքերի խորը փոխանակում ուկրաինական հարցի շուրջ»։ Ըստ հաղորդագրության՝ Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկրների մեծ մասը հավանություն Է տալիս լարվածության թուլացմանը, կողմ է խաղաղ բանակցություններին, ինչպես նաև «դեմ Է կրակի վրա յուղ լցնելուն»։

Նշվում է, որ Սի Ծինփինը Պուտինին վստահեցրել է, որ «Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման աջակցության գործում»։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ՌԴ նախագահի հրավերով մարտի 20-ից մինչև 22-ը պետական ​​այցով գտնվում Է Ռուսաստանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրյուսելում Կլաարը հանդիպել է Չավուշօղլուի հետ

Հաջորդը

Արցախի ՄԻՊ նոր զեկույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է․դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima»…
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին…
Դիտել

Ուզում եմ ապագա սերունդներին թողնել Հայաստանի «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Նիկոլ Փաշինյան

Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Մանուկ…
Դիտել

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են Հարավային Կովկասի տարածաշրջանում. Մհեր Մարգարյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share