Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կռուին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ: Նամակում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Այս տարի մարտին Հայաստանի Հանրապետությունն ու Բելգիայի Թագավորությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը ևս մեկ առիթ է գնահատելու ընդհանուր արժեհամակարգի և սկզբունքների վրա հիմնված մեր պարտավորությունները՝ ապագայում ևս զարգացնելու մեր համագործակցությունը, նպաստելու խաղաղության և կայուն զարգացման հաստատմանը Եվրոպական ընտանիքում և ամբողջ աշխարհում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Օգտվելով առիթից՝ սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ համար հարմար ցանկացած ժամանակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նռնակի ահազանգ Խանջյան փողոցում.ԱԻՆ

Հաջորդը

Որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

Կոմիտեն միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված…
Դիտել

Բազմաթիվ հիմնավորումներ կան, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի գործընթաց, որ այն ոչ թե նոր բաժանումներ բերի մեր երկրում, այլ համերաշխություն…
Դիտել

Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության հարցով բանակցությունները շարունակվում են

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության հարցով բանակցությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Championat.com-ը` մեջբերելով…
Դիտել

«Յուվենտուսը» լքեց Չեմպիոնների լիգան, իսկ գերմանական «Բորուսիան» կշարունակի պայքարը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունել էր պորտուգալական «Պորտուին» եւ լրացուցիչ ժամանակում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share