Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք․ ՏԱՍՍ

Ուկրաինացի դիվերսանտները հինգշաբթի առավոտյան ներթափանցել են Բրյանսկի շրջանի սահմանամերձ շրջան, հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։ Վերջին տեղեկություններով՝ երկու գյուղ են մտել, որտեղ մարտեր են ընթանում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայույունը հաստատել է, որ սահմանային գոտում իրականացվում է պետական ​​սահմանը խախտողների ոչնչացման գործողություն։

Առայժմ պաշտոնապես հաղորդվում է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։
Ուկրաինացի դիվերսանտներն ըստ նախնական տվյալի վերց մարդու պատանդ են պահում։

Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին։ Ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է ևս մեկը՝ 10-ամյա երեխա։
Բացի այդ, ըստ մարզպետի, սահմանամերձ Սուշանի գյուղը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։

,

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չպետք է գնալ նման զիջումների. Արծվիկ Մինասյան

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Բեռլին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն…
Դիտել

Վրացական ավիաընկերությունը մայիսի 20-ից ուղիղ չվերթներ կսկսի Մոսկվա

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդել է, որ «Georgian Airways»-ին թույլատրել է Թբիլիսիից Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ իրականացնել մայիսի 20-ից։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share