Ֆրանսիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որոնց ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության պահպանման և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լե Դրիանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի աճի կապակցությամբ և կոչ արեց օգտագործել բոլոր առկա միջոցները լարվածությունը նվազեցնելու համար: Նա ընդգծել է շահագրգիռ կողմերի միջև շփումների կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մատակարարող վերջերս վնասված գազային ցանցը վերականգնելու համար:

Բացի այդ, ֆրանսիական դիվանագետը հայտարարել է խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին։

Նախարարը ողջունել է նաեւ Արարատ Միրզոյանի վերջին այցը Թուրքիա և աջակցել երկու երկրների միջև հետագա շփումներին՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցում նա ողջունել է Ուկրաինային Բաքվի հումանիտար օգնության տրամադրումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Հաջորդը

ԵՄ-ն դիտարկում է ռուս գործարարների ակտիվները հօգուտ Ուկրաինայի օտարելու հնարավորությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացվի 6,6 մլրդ դրամ

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է 6,6 միլիարդ դրամ։ Այս…
Դիտել

Վանաձորում բացվել է Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share