Պատմության մեջ առաջին անգամ ապահովել ենք 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ. Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը այս մեկ տարվա ընթացքում բավականին բուռն զարգացում է ապրել և անցած տարվա տվյալներով 12,6 տոկոս աճ է արձանագրվել, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը. Yerevan Tech Forum-ի բացման արարողության ժամանակ այս մասին ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս տարվա առաջին եռամսյակը նույնքան առույգ է, ինչքան անցած տարին է։ Մենք այս տարվա առաջին եռամսյակում արձանագրել ենք 12,2 տոկոս աճ»,- նշել է նա՝ հավելելով, որ լավ արդյունքներ են գրանցել օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։

«Առաջին անգամ մեր պատմության մեջ ապահովել ենք 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, որը մեր ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին է, նաև ընդհանուր ներդրումները նախնական տվյալներով  4,2 միլիարդ դոլար է, որը տպավորիչ արդյունք է։ Այս ներդրումները թույլ են տալու, որպեսզի մեր տնտեսական աճը առաջիկա տարիներին ևս լինի բարձր»,- ընդգծել է նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քանաքեռում տեղի ունեցած փոխհրաձգության գործով հետախուզվողը հայտնաբերվել է

Հաջորդը

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Առնչվող նյութեր
Դիտել

Կկառուցվի 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան. կառավարությունը արտոնություններ է տվել

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ի որոշման համաձայն «Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու…
Դիտել

Համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ-ում արտադրված ապրանքը Սինգապուր ներմուծվելու է առանց ներմուծման մաքսատուրքի. Քերոբյան

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին»…
Դիտել

Շահումով խաղերի գովազդը կարգելվի

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագածով արգելվում է շահումով խաղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share