Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Սմբատյանի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կատարված գրառումից:

«Ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակվելու կարևոր լուրով:

Հայաստանում և ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների, բարեկեցության և երազանքների պաշտպանության համար այս ուշագրավ ուղին սկսելը մեծ պատիվ է և բավականություն։

Այս դերը մեծապես արտահայտում է իմ ներքին մղումն ու ցանկությունը՝ դրական ազդեցություն թողնելու նոր սերնդի կյանքում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին ես հանձն եմ առնում աշխատել խոչընդոտները հաղթահարելու և յուրաքանչյուր երեխայի համար զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Ստանձնելով այս կարևոր պաշտոնը` իմ երախտագիտությունն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին վստահության համար և գիտակցում դրան ուղեկցող հսկայական պատասխանատվությունը։

Երեխաները մեր ապագայի ճարտարապետներն են, և ես խորապես հավատում եմ, որ ներդրում կատարելով նրանց բարեկեցության մեջ և զարգացնելով նրանց ներուժը` մենք կարող ենք ավելի բարեկեցիկ աշխարհ ձևավորել գալիք սերունդների համար: Շնորհակալություն ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան», – գրել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմության մեջ առաջին անգամ ապահովել ենք 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ. Քերոբյան

Հաջորդը

Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը. Վրաստանի վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է ատոբուսի սրահում կատարված դանակահարության դեպքը. երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Արտաքին գործերի…
Դիտել

Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share