Սեյրան Օհանյանը կոչ է անում բոյկոտել ԱԺ նիստը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր պատգամավորներին չմասնակցել ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու է իր և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունները։ 

«Մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա՝ մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Օհանյանը պնդել է՝ պատգամավորական մանդատն իր կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել, և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ իր համար, մանավանդ, որ վախենալու պատճառ չունի․ «Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով  կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, ոչ թե իշխանության առաջ։ Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։ Թող համարեն՝ ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները»։ 

Սեյրան Օհանյանը նաև կոչ է արել «Հայաստան», «Պատիվ ունեմ»  խմբակցությունների պատգամավորներին՝ չմասնակցել «իշխանության էժանագին ներկայացմանը»․ «Թող անեն իրենց շոուն առանց մեզ։ Ես հաղթանակած բանակի գեներալ եմ։ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել հերթական զանգվածային ոճրագործության իրականացում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների…
Դիտել

Նոր հանրային քրեական հետապնդում՝ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում:…
Դիտել

Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ 57 անդամ պետությունների շուրջ 300 պատգամավորների

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի…
Դիտել

Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայություններին է տրամադրել պետական գաղտնիք հանդիսացող, հույժ գաղտնի տեղեկություններ

2022 թ. մայիսի 28-ին Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share