Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ

Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

ՇՄ նախարարությունը հիշեցնում է, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը`

  1. առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը`

2. առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչ են քննարկել Երևանի քաղաքապետարանում

Հաջորդը

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտում

Առնչվող նյութեր
Դիտել

ՍԴ նորընտիր դատավորները երդվեցին

ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները երդվեցին։ «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը`…
Դիտել

Շառլ Միշելը ԼՂ հումանիտար ճգնաժամի լուծում է առաջարկել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ ի դեմս նրա խոսնակի, հանդես է եկել լայնածավալ հայտարարությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի…
Դիտել

Հայաստանի որոշ հատվածներում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

Ուկրաինան կմիանա եվրոպական երկրների հետ առևտրի և տարանցման կոնվենցիաներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հայտարարել է, որ ստորագրել է փաստաթղթեր՝ ապրանքների առևտրի ձևականությունների պարզեցման և եվրոպական երկրների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share