Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։

«Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին,2021 թվականի  հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին», – նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

Հաջորդը

Արսեն Թորոսյանը պատասխանել է վաղեմի ընկերոջը

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինացի երգիչը չեղարկել է Ադրբեջանում կայանալիք մենահամերգը 

Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է Ադրբեջանում կայանալիք մենահամերգը։  «Մենք որոշում ենք ընդունել՝ չեղարկել համերգը Ադրբեջանում։ Ցանկացած երկիր,…
Դիտել

Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու…
Դիտել

Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Պրահայում անցկացված Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատարի հետ

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share