Քննարկվել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքոների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող «FRV» ընկերության և «IFC» կազմակերպության ներկայացուցիչներին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է FRV-Masrik ընկերության կողմից «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը։

Նախարարը մտահոգություն է հայտնել կայանի կառուցման աշխատանքների ձգձգման շուրջ և հույս է հայտնել, որ հնարավորինս արագ կսկսվի և ավարտին կհասցվի կայանի կառուցումը։ Այդ նպատակով ներդրող ընկերությունն առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքների պլան-ժամանակացույց և ձեռնամուխ կլինի դրա իրականացմանը։

«FRV-Masrik» ընկերության գլխավոր տնօրեն Տրիստան Հայգերոն նկատել է, որ կայանի կառուցման ձգձգումը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով, այդ թվում համավարակով, սակայն վերջին ամիսներին ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի լուծումներ գտնվեն և կայանը կառուցվի հնարավորինս արագ․«Մենք հանձն ենք առնում այս ծրագիրն ավարտին հասցնել և հնարավոր լուծուներն արդեն գտնված են։ Մենք բոլոր ջանքրեը կկենտրոնացնենք այս ծրագիրն իրականացնելու համար»,-ասել է Տրիստան Հայգերոն։

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջինը պետք է լինի Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին

Հաջորդը

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահն անդրադարձել է պատերազմի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած կործանարար ազդեցությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթով է հանդես եկել նոյեմբերի 7-ից Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության…
Դիտել

Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի…
Դիտել

ՀՀ նախագահը մեկնել է Միացյալ Թագավորություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share