Տեսչական մարմինը Սյունիքում կշռել է ծանրաքաշ 198 տրանսպորտային միջոց, արձանագրվել է 6 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ կշռման գործընթացի ինտենսիվ աշխատանքներ։  

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 4-ին և 5-ին՝ 24-ժամյա ռեժիմով,  ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։

Երկու օրվա վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 198 տրանսպորտային միջոց։ Մասնավորապես՝ օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կշռվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 109 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Օգոստոսի 5-ին մշտադիտարկվել են ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 89 տրանսպորտային միջոց։ Արդյունքում գերբեռնված տրանսպորտային միջոցներ չեն հայտնաբերվել։ ՀՀ ողջ տարածքում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների  նկատմամբ վերահսկողությունը կրելու է ամենօրյա  և շարունակական բնույթ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինն արտահայտել է իր երախտագիտությունը Էրդողանին

Հաջորդը

Հայրենադարձ Գևորգ Թասլաքյանը քաղցր անկյուն է բացել Երևանում

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում՝ խարդախությամբ պետությունից խոշոր գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ…
Դիտել

Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հաշվի…
Դիտել

Արցախի նորանշանակ պետնախարարը առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share