Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2023թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու նախագիծ։ 

Ըստ այդմ, Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հաջորդը

Գիշերը Ուկրաինայի տարածքի վրա արձակվել է 18 հրթիռ․ բոլորը ոչնչացվել են

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Հանրապետության խորհրդարանը նորընտիր նախագահ ունի

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին օրակարգով:…
Դիտել

Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների…
Դիտել

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են ստացիոնար բուժումը ԲԿ-ներում. ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում…
Դիտել

Արցախի ԱԱԾ-ն՝ օտարերկրացիների այցերի մասին

Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share