100֊ամյա հոբելյանը

Նոյեմբերի 11֊ին Հայաստանի գրողների միությունում, տեղի ունեցավ միջոցառում նվիրված հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ,դրամատուրգ Վահագն Դավթյանի ծննդյան 100֊ամյակին։

Վահագն Դավթյանըծնվել է 15.8.1922 թ. Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։

Միջոցառումը սկսվեց նախ փոքրիկ տեսահոլովակով, որով ներկայացվեց գրողի կյանքը և հարցազրույցները։ Բանաստեղծի, նրա ստեղծագործությունների և անցած ստեղծագործական ճանապարհի մասին, իրենց խոսքն արտահայտեցին բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Գրողների միության վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Մելիքյանը և այլք։ Գրողի մասին նաև ասմունքով և կյանքի որոշակի դրվագներով հանդես եկավ Հայաստանի վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը։ Նա պատմեց, թե ինչպես է Վահագնի պապը սպանվել, թե ինչպես են փրկվել նրա հայրն ու հորեղբայրը՝ 1915թ.֊ի ցեղասպանությունից և թե ինչպես են ամուսնացել հայրն ու մայրը։

Գրողին իրենց երգերն ու բանաստեղծությունները նվիրեցին մի քանի հյուրեր։

Հեղինակ՝ Հայրիյան Անուշ
ՀՊՄՀ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2֊րդ կուրս

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Շնորհակալ ենք ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար»․ Միրզոյանը՝ Կոլոննային

Հաջորդը

Նկարիչների միության նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Վեդիի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ-5557» հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով

Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով: Հանձնման արարողությանը…
Դիտել

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share