13 տարվա ուրվականը

Բնավ չէինք ուզենա, որ հայկական մեդիադաշտում առաջին քայլն անող մեր «Ազդագիր» կայքի գործարկման օրը սկսեինք անկախ Հայաստանի ներքաղաքական թերեւս ամենաողբերգական էջին առնչվող նյութով, բայց 2008 թվականի մարտի մեկը մեր պատմությունն է եւ այն շրջանցելն ու անտեսելը նշանակում է չցանկանալ գտնել մարտի մեկ ծնող ողբերգական իրադարձությունների պատճառները։

13 տարի է անցել այդ ողբերգական իրադարձություններից, սակայն մինչեւ այսօր այդ իրադարձությունների ուրվականը շարունակում է շրջել երկրում՝ լարված պահելով հասարակական ու քաղաքական կյանքը։ Այս տարիների ընթացքում շատերն են փորձել գտնել 2008թ մարտի մեկի իրադարձությունների մեղավորներին, սակայն մեղավորներ գտնել այդպես էլ չի հաջողվել։ Չի հաջողվել՝  քանի որ շատերը  մեղավորներին փնտրել են իրենց քաղաքական հայացքների սլաքների ուղղությամբ։ 13 տարի անց գարնան առաջին օրը Հայաստանը կրկին սկսում է քաղաքական լարված մթնոլորտում։ Ընդդիմությունը Երեւանում արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ է անցկացնում։ Այսօր հանրահավաք է կազմակերպել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հատկանշական է, որ այսօր փողոց դուրս եկած թե ընդդիմադիր եւ թե իշխանական ուժերի  գլխավոր դերակատարները անմիջական մասնակցությունն են ունեցել 13 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։

Ազդագիր

Անցած 13 տարիների ընթացքում թերեւս հենց այդ դերակատարների քայլերն ու գործողություններն այսօր Հայաստանին կանգնեցրել են նոր մարտի մեկի շեմին, այս անգամ սակայն մա մեկ տարբերություն։  Պատմության պտտվող անիվի կրկնվող փուլին Հայաստանը մոտենում է ողբերգական ու կործանարար պատերազմից հյուծված ու էապես թուլացած։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էդուարդ Սպերցյանը գալիս է

Հաջորդը

Ժողովրդավարության նահանջ 3 կետով

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը Քարնեգի հիմնադրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի…
Դիտել

Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ. Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Սիրելի ժողովուրդ հայոց ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share