2021 թվականին 572 կմ ճանապարհ է կառուցվել

2021 թվականին Հայաստանում 572 կմ ճանապարհ է կառուցվել: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Սա բավական լավ ցուցանիշ է։ Մյուս կողմից, եթե մենք գումարենք նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները, այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքներ։ Բոլորը միասին կստանանք, որ 2021 թվականին Հայաստանում կառուցվել է 750 կմ ճանապարհ։ Բարդ տարի էր, տարին առանձնահատուկ էր նրանով, որ մի շարք չնախատեսված աշխատանքներ են իրականացվել, մի շարք ճանապարհներ են կառուցվել, որոնք 2020 թվականին նախատեսված չէին»,- ասաց Սանոսյանը։

Նախարարի խոսքով մեկնարկել են Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման աշխատանքները։ «Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է։ Մենք 20 կմ ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում։ Եվ այս տարին նաև կառանձնանա նրանով, որ սովորաբար 3-4 ամիս ճանապարհաշինարարաները գնում են հանգստի, մենք 7-8 վայր ունենք, որտեղ որևէ օր աշխատանքները չեն դադարի։ Հիմնականում Սյունիքում են այդ աշխատանքները։ Իսկ 2022 թվականին ավելի մեծ առաջադրանք կա մեր առջև դրված»,- նշեց Գնել Սանոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

Հաջորդը

Զորացրվել են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հրապարակել է նոյեմբերի 16-ի մարտերի 6 զոհի տվյալները

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով,…
Դիտել

Ադրբեջանը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարին. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։ Այս մասին նշված է Արցախի պետնախարար…
Դիտել

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել…
Դիտել

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share