2023թ. կավարտվի մոտ 30 մարզադպրոցի և մարզադահլիճի կառուցման ծրագիր

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում: Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին, քննարկել ծրագրերի ընթացքը, կատարել դիտարկումներ:

Ջրառատի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման ծրագրի ավարտից հետո այստեղ հնարավոր կլինի անցկացնել հանրապետական առաջնություններ: Ներկայում ավարտվել է շենքի հիմնակմախքի կառուցումը, ընթանում են երեսապատման ու ներքին հարդարման աշխատանքները:

Հաջորդ կանգառները Էջմիածին քաղաքում և Արտիմետ գյուղում էին, որտեղ կառուցվում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում նմանատիպ 30 մարզադահլիճ է կառուցվում կամ վերակառուցվում հատակագծային այնպիսի լուծումներով, որոնք թույլ կտան, որպեսզի մարզադահլիճների հնարավորություններից օգտվեն ոչ միայն աշակերտները, այլ նաև համայնքի բնակիչները: Դրանցից շատերը ներառում են նաև հանդիսությունների սրահ, իսկ տեղակայման տարածքը թույլ է տալիս նաև ֆուտբոլի դաշտ և սպորտային հրապարակներ ունենալ:

Կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ։ Ինտերիերի դիզայնը, ձևավորման նյութերի և գույների ընտրությունը, տարածքի բարեկարգումը, նույնպես հաշվի են առնվում հենց նախագծման փուլից։ Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։ Արմեն Ղուլարյանը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս առանձնահատուկ կարևորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճից բացի կոմիտեի համակարգմամբ իրականացվում են ևս 5 մասնագիտացված մարզադպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագրեր: Դրանք են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրը, Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճները: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները մտել են մեկնարկման փուլ, իսկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի համար կատարվում է տարածքի ընտրություն:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել, ընդհանուր առմամբ, 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հանրապետությունում ընթացող աննախադեպ ծավալով շինարարությանը զուգահեռ կոմիտեի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ շինարարության կազմակերպման մշակույթի արմատավորումը, շինհրապարակում աշխատանքային կանոնների պահպանումը և պատշաճ միջավայրի ապահովումը։ Պարբերական շրջայցերի միջոցով կոմիտեի պատասխանատուները փորձում են նպաստել հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառմանը։ Խիստ կարևորվում է նաև օբյեկտների շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու հարցը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 6 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Հաջորդը

ԱՄՆ առաջինն է արձագանքել Լաչինի միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. ՄԹ-ում ՀՀ դեսպան

Հայաստանը լիովին հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Միացյալ Թագավորությունում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի…
Դիտել

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում…
Դիտել

Անպտղության հաղթահարման ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, առկա է 104 հղիություն

Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share