25 միավոր «Կամազ-4308» ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանից «Կամազ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց եւ փոխանցվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ըստ որոշման հիմնավորման, ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում եւ իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքներ:

«Դեպքերին արագ եւ առավել օպերատիվ արձագանքելու, խոշոր հրդեհների ժամանակ անտառային եւ դժվարամատչելի հատվածներում հրդեհաշիջման համար նախատեսվող գույք եւ անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխելու, շարժական խոհանոցների միջոցով սննդի մատակարարումը ապահովելու նպատակով» էլ որոշվել է մեքենաները ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻԵԴ-ում Հայաստան ընդդեմ Թուրքիա գանգատը գտնվում է քննության փուլում

Հաջորդը

Կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. կա մեկ զոհ և քսան տուժած (թարմացված)

Օոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել…
Դիտել

ԿԲ–ն մեկնաբանել է «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու լուրերը

ՀՀ կենտրոնական բանկը մեկնաբանել է ռուսական «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին լուրերը։ Ըստ ԿԲ–ի՝ Հայաստանի առևտրային…
Դիտել

Թողարկվել է վտանգավոր սննդամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share