28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ Օշական գյուղում) ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ:

Վերջինս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, այսպես կոչված, «կարգուկանոն» պահպանելու նպատակով տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, մասնավոր հարցերին առնչվող վեճերն ու խնդիրները լուծելու համար տվել է հանձնարարականներ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը:

Պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող հիշյալ անձը քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է քրեակատարողական հիմնարկում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից:

Ավելին, տարբեր անձինք ևս, ստանալով և կատարելով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները՝ մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Օշականի բնակիչ հանդիսացող և կալանքի տակ գտնվող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5֊րդ կետերով, երկու քաղաքացիական անձի՝ 223.4-րդ հոդվածի 1 ին մասով, ևս մեկ կալանավորի՝ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.4-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինն ու Ալիեւը խոսել են Ղարաբաղի մասին

Հաջորդը

Խստորեն դատապարտում ենք շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների բլոկ-մոդուլային ավանի կառուցումը

Ռուսաստանի ԶՈՒ նյութատեխնիկական մասնագետներն Արցախում ավարտել են ռուս խաղաղապահների համար 30 մոդուլային ավանի կառուցումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Կառույցները…
Դիտել

Այսօր մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը

Այսօրվանից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Այդ մասին հայտնում  են ՀՀ աշխատանքի…
Դիտել

Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը,…
Դիտել

Քննարկվել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները, դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share