Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ որոշեցի այսօր մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը գնում է Շուշի։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մայր Հայաստան» դաշինքը կսատարի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին

Հաջորդը

Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ

Առնչվող նյութեր
Դիտել

Զորակցության աղոթք հանուն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն…
Դիտել

«Ես ու ամուսինս միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց չտված հայացքների համար». Աշխեն Կոստանդյանը մայր լինելու, գեղեցկության և իր ձեռքբերումների մասին

«Ես ու ամուսինս մի դասարանից ենք, 7 տարեկանից ճանաչում ենք իրար ու միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share