Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կանոնները

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված` ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հետևյալ կանոնները.

♦ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում,

♦ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա հագուստ,

♦ օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), նախընտրելի է` ջուր կամ թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ,

Հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը,

♦ սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

♦ նախընտրել թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,

♦ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,

♦չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

♦ ցանկալի է, որ երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային շոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

♦ ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ժամերին խուսափել բացօթյա տարածքում ֆիզիկական աշխատանքից,

♦ հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա:

♦ տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստորագրահավաք ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի

Հաջորդը

Չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի թիվս այլ կարևոր բաների Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,…
Դիտել

Սիսիանի հատվածից մինչև Տաթև նոր ճանապարհ կունենանք. Գնել Սանոսյան

Պետական բյուջեից 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրին։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա…
Դիտել

Միհրան Պողոսյանը 1 տոննա թմրամիջոցի մասին

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել: «Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share