Բասկետբոլի Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոն. աղջիկների հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:

Անդորրայում անցկացված առաջին խաղում Հայաստանի հավաքականը 99-36 հաշվով հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 19-ին` մրցելով Մալթայի հետ:

Մ16 աղջիկների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը մասնակցում է Վահագն Հարությունյանի գլխավորությամբ: Թիմում ընդգրկված են Սեդա Գաբրիելյանը, Էմիլի Շաբանին, Ջիաննա Կեկլիկյանը, Էլեն Խաչատրյանը, Ջովաննա Գասպարյանը, Լիլիթ Գևորկովան, Մերի Ոսկանյանը, Ալինա Բարսամը, Սարինե Դերդերյանը, Անիելա Հավանճյանը և Մեղրի Ասատուրը:

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Լիաննա Բաղդասարյանը:

A ենթախմբում Հայաստանի թիմի մրցակիցներն են Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականները:

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի շրջանակում այսօր պայքարի դուրս կգա նաև Մ16 տարեկան տղաների հավաքականը, որը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի առաջնության B ենթախմբի հանդիպումներին։

Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ թիմում ընդգրկված են Դավիթ Բոյաջյանը, Արտյոմ Նազլուխանյանը, Դավիթ Վարդանյանը, Էդուարդ Խաչատրյանը, Հայկ Ստամբոլցյանը, Արեգ Ասլանյանը, Քևին Դեհբաշյանը, Վիլյամ Ղարաբեկյանը, Սեբաստիան Հացակորզյանը, Նոլան Բրաունը, Արթուր Ավագյանը, Սեբաստիան Ջոն Մինասյանը, Ներսես Ավագյանը:

Մարզչական շտաբում են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Կետենջյանը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի և Ալբանիայի թիմերը: Այսօր տղաների Մ16 տարեկանների հավաքականը կմրցի Սան Մարինոյի հետ:

Տեղեկացնենք նաև, որ բասկետբոլի Մ18 տարեկան աղջիկների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

ԱԳՆ-ն ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Փլեյ-օֆֆում միմյանց հետ կմրցեն հետեւյալ զույգերը` «Սևիլիա»-«Դինամո Զագրեբ»…
Դիտել

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում ընթացող ըմբշամարտի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share