COVID-19-ի պատճառով վերանայեք Ձեր այցը Հայաստան․ ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին վերանայել դեպի Հայաստան այցերը։ Պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում  նշված է, որ նախքան միջազգային ուղևորություններ պլանավորելը՝ ծանոթանալ հաղորդագրությանը։

Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ Հայաստանը՝ ճանապարհորդների առողջության համար դասվել է երրորդ մակարդակում։ Սա վկայում է երկրում COVID-19-ի բարձր մակարդակի մասին։ Հայտնում են նաև, որ ռիսկերը կարող են նվազել այն դեպքում, երբ քաղաքացիները պատվաստված են հաստատված պատվաստնյութերով։

Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել նաև Լեռնային Ղարաբաղ՝ պայմանավորված զինված հակամարտությամբ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստները: Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի մահվան և վիրավրումների պատճառ են դառնում: Խուսափեք Հայաստանի և Ադրբեջանի միջև «շփման գծի» և մոտակայքում գտնվող ճանապարհներից»,- ասված է հաղորդագրությունում։

Պետդեպը նաեւ հիշեցնում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ պետական ծառայողները սահմանափակ կարողություններ ունեն՝ մեկնելու անտեղ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության փորձագետների հետ

Հաջորդը

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը.ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող…
Դիտել

ԱյԹրաք․ հայկական նոր ստարտափ (տեսանյութ)

«Ազդագիր» կայքի հարգելի հետեւորդներ, մենք այսուհետ մեր հարթակը նաեւ կտրամադրենք սկսնակ եւ կայացած բիզնես ընկերությունների գործունեության լուսաբանմանը։ Մենք…
Դիտել

Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացնելու Սյունիքի մարզին

Կառավարությունը 400 միլիոն դրամ է նախատեսում տրամադրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ Սյունիքի մարզային ու համայնքային ենթակառուցվածքներում…
Դիտել

Կապան-Տաթև ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն Մարտի 30-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share