Դպրոցներում ահաբեկության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարծել, ըստ որի՝ Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:

«Ս.թ. ապրիլի 11-ին ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։

Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ»,- նշված է ԱԱԾ հայտարարությունում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նարեկ Մալյանը մեղավոր ճանաչվեց

Հաջորդը

Վթարվել է զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, կան զոհեր. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կոչը կառավարության անդամներին

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ Կառավարության անդամներին չհաստատել  և ընթացք չտալ ՀՀ արդարադատության նախարարության հանրային…
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը Ֆեյսբուքի էջում հաղորդագրություն է տարածել․  «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և…
Դիտել

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու հինգերորդ փորձն էր. Փաշինյան

«2020թ․ նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունը»․…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share