Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում 3-րդ մարդն՝ իր և Ալիևի հետ, Գրիգորի Հայրապետովն էր․ Փաշինյան

2002թ․ Սադարակի մոտ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի դռնփակ, դեմ առ դեմ հանդիպումը՝ առանց երրորդ անձի ներկայության, որը տևել է 4 ժամ 15 րոպե։ Դրա ավարտից հետո կողմերը բանակցությունների բովանդակության մասին որևէ տեղեկություն հրաժարվել են հարապարակայնորեն տալ։

ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հիշատակելով այդ դիպվածը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ բանակցությունների արձանագրությունը կա՞, ԱԱԾ-ում, ԱԳՆ-ում Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվե՞լ է գրավոր հաշվետվություն բանակցությունների պաշտոնական փաստաթղթերի մասին, հանդիպումը որևէ ձևով փաստագրվա՞ծ է։ Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԱԾ-ի կողմից երկու բարձրաստիճան պաշտոնյա կա, որոնք, կարգավիճակով պայմանավորված, իրազեկված են եղել և, մեծ հավանականությամբ, տիրապետել են նշանակալից ինֆորմացիայի։ Նրանցից մեկը, ըստ Պողոսյանի, ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Հրաչյա Հարությունյանն է, որը 2021 թվականին 65 տարեկանում հանկարծամահ է եղել, մյուսը՝ 2022թ․ 54 տարեկանում սրտի կաթվածից մահացած ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովն է։ 

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ պետպահպանության ծառայության երկու պետերի հետ ինքն աշխատել է և արդեն 5 տարի այդ ծառայության պահպանության ներքո է. «Կարող եմ հավաստիացնել, որ ՊՊԾ-ն բանակցային գործընթացից տեղյակ լինելու որևէ գործառույթ չունի: Իր գործառույթը լրիվ ուրիշ բան է»,- ասաց Փաշինյանը և մի դրվագ պատմեց, թե ինչպես Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում 3-րդ մարդն՝ իր և Ալիևի հետ, Գրիգորի Հայրապետովն էր, քանի որ 4-րդ մարդու համար այդ վերելակում տեղ չկար․ «Ընդդիմադիրները փորձում էին ներկայացնել, որ վերելակում ինչ-որ դավադիր խոսակցություն է տեղի ունեցել, իսկ այդ ժամանակ ես արդեն ազատել էի Գրիգորի Հայրապետովին աշխատանքից։ Ես իրենց ասացի, որ այդ խոսակցությանը Հայրապետովը ներկա է եղել։ Ինքն էլ իր պաշտոնավարման ընթացքում եղել է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի գլխավոր թիկնապահը։ Ասացի՝ իրեն հրավիրեք։ Նկատի ունեմ՝ ինքն այլևս հրամանի ներքո չէ։ Ի՞նչ կարող էր տեղի ունենալ այդ վերելակում․ հասկանու՞մ եք՝ ինչի մասին է խոսքը։ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, երբ քայլելիս ինչ-որ բան խոսես, ինչ-որ բան լսի։ Բայց փակ սենյակում տեղի ունենող բանակցային գործընթացից, դրա բովանդակությունից․․․ ես կառաջարկեի՝ ՊՊԾ-ի վրա հույս չդնել»։

Անդրադառնալով վերը նշված Քոչարյան-Ալիև հանդիպմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներկա է եղել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկել է Քոչարյանի և Ալիևի միջև 1999թ․ հուլիսին՝ Սադարակում․ «Ըստ Հարությունյանի՝ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիինը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԳՇ պետերը ասել են՝ հեշտ չի լինի, բայց մենք կպահենք. Փաշինյանը՝ պատերազմի մասին

Հաջորդը

Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անունով

Առնչվող նյութեր
Դիտել

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա». Ալիև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար որևէ խոչընդոտ չկա», – մարտի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ…
Դիտել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ողջունելով ներկաներին՝…
Դիտել

Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչ է ակնկալվում մեզնից. Փելոսին՝ ՀՀ-ին աջակցելու մասին

«Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են։  Հայաստանի ինքնիշխանությանը և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share