Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անունով

Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ. Երևանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին, երբ 2017թ. ինքը «Ելք» դաշինքի կազմում ավագանու անդամ էր, նույն հարցը գրեթե նույն բովանդակությամբ բարձրացրել է։ Այն ժամանակ Տիգրան Ավինյանն ասել էր, թե անկախության հռչակումից հետո Հայաստանում վերարժևորվել են պատմական իրադարձությունները, հերոսների ու հակահերոսների դերն ու նշանակությունը, բայց գործընթացը կիսատ է մնացել։ Նա հիշեցրել է, որ Կասյանը կանգնած է եղել Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացման ակունքներում. «Հայաստանի առաջին հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակ ղեկավարել է Հայհեղկոմը՝ հիմք դնելով բռնաճնշումներին ու քաղաքական էլիտաների ոչնչացմանը»։ 

Ավինյանը խոսել է նաև Վազգեն Վեհափառի դերի մասին՝ հիշեցնելով նրա մասնակցությունը անկախության գործընթացին. «Վեհափառի շնորհիվ փրկվել և Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր, ավետարաններ ու արժեքավոր ձեռագրեր»։

Վազգեն Ա-ն առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։ Հիմք ընդունելով Վեհափառի ներդրումը հայոց պետականաշինության գործում՝ Սարգիս Կասյանի անվան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անվամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում 3-րդ մարդն՝ իր և Ալիևի հետ, Գրիգորի Հայրապետովն էր․ Փաշինյան

Հաջորդը

2020թ․ սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են, որ պատերազմի հավանականությունը 30% է. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում․ Կլաար

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կրակոցներին և սահմանային լարման…
Դիտել

Պատգամավորը հայտնեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար վերջին 5 տարում քանի քաղաքացի է դիմել

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար…
Դիտել

Տեղադրվում է Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը

«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է, որ տեղադրվում է Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը։ «Այս պահին /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի…
Դիտել

ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share