Հայաստանի ինժեներական ոլորտը պիտի մրցակցային դառնա համաշխարհային շուկայում»․ EngineerX-ի հիմնադիր Վահե Նիկողոսյան

Ինջինիրեքսը վերջերս հայտարարեց 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SOLIDWORKS-ի հետ իր նոր համագործակցության մասին։ Այս ամենի շնորհիվ Ինջինիրեքսը դարձավ SOLIDWORKS-ի առաջին գործընկերը Հայաստանում աշխարհի լավագույն դիզայնի և ինժեներական գործիքները հասանելի դարձնելով Հայաստանի բիզնեսների և ինժեներների համար: «Մենք շատ ոգևորված ենք SOLIDWORKS-ի հետ համագործակցելու և նրանց նորագույն տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու համար», – նշում է Ինջինիրեքսի հիմնադիր Վահե Նիկողոսյանը:

«Այս համագործակցությունը հայ ճարտարագետներին և գործարարներին հնարավորություն կտա ստեղծել նորարարական արտադրություն և ծառայություններ Հայաստանում ինժեներական ոլորտը դարձնելով մրցակցային համաշխարհային շուկայում»:
Dassault Systèmes SOLIDWORKS-ի Գլոբալ հաճախորդների ղեկավար Անդրե Կույումջյանն իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է համագործակցել Ինջինիրեքսի հետ և ընդլայնել իրենց հասանելիությունը Հայաստանում։ Նա վստահ է, որ այս համագործակցությունը կօգնի խթանել նորարարությունը և տնտեսական աճը Հայաստանում:

Այս համագործակցության առավելություններն են՝ հասանելիություն SOLIDWORKS-ի վերջին տեխնոլոգիային, աջակցություն տեղի լավագույն մասնագետների կողմից, դասընթացներ և վերապատրաստում Ինջինիրեքսի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։

Ի դեպ, օրեր առաջ EngineerX-ը «ՕԳՆԻ» ՀԿ-ն, Արեն Մեհրաբյան հիմնադրամը համատեղ կազմակերպել էին արդյունաբերական դիզայն հակաթոն՝ դիզայնաթոն. աջակից գործընկերներն էին FabLab-ը, SOLIDWORKS օգտագործողների խմբի հայկական մասնաճյուղը (Armenia SWUG), ինչպես նաև «STRIVE» նախագիծը:

«ՕԳՆԻ»-ն հասարակական բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել անդամահատված անձանց՝ ստեղծելով և անվճար տրամադրելով պրոթեզների պատյաններ, ինչպես նաև անդամահատվածներին ֆիզիկական ու հոգեբանական բարեկեցության լուծումներ առաջարկելով: Այս մրցույթն ազատ ստեղծագործելու հնարավորություն էր տալիս ինդուստրիալ դիզայներներին և ինժեներներին, որում կարելի էր կիրառել սեփական դիզայնը, 3D մոդելավորումը և ստեղծագործական հմտությունները՝ Հայաստանում և ողջ աշխարհում անդամահատված անձանց աջակցելու համար։ Մասնակիցները կարողացան հաղթահարել մրցույթի մարտահրավերը, իսկ հաղթողները պարգևատրվեցին իրենց նորարար գաղափարներով ստեղծած էսթետիկ պրոթեզային պատյանների համար։ 

Dassault Systèmes SOLIDWORKS-ի մասին. Այն համաշխարհային առաջատարն է 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում: Ընկերությունը տրամադրում է ապրանքների և ծառայությունների համապարփակ գործիքակազմ, որն օգնում է բոլոր չափերի բիզնեսներին նախագծել, զարգացնել և արտադրել նորարարական ապրանքներ: SOLIDWORKS-ն օգտագործվում է ավելի քան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է 2024 թ. հունվարի 1-ից

Հաջորդը

Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վարույթի նախաքննությունն ավարտվել է

Առնչվող նյութեր
Դիտել

«ՀայԲույս 2022» փառատոնին պատրաստվեց խաղաղության ամենաերկար բրդուճը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 8-րդ անգամ տեղի ունեցավ հայկական բույսերին նվիրված «ՀայԲույս» փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին մեծ մասամբ…
Դիտել

ԼՂ կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրդարձել է  Արցախի միջազգային կարգավիճակի թեմային։  Հարցազրույցում Արցախի նախագահն անդրադարձել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share