ՀՀ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ վարչապետ

«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Զվարթնոց օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար». հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, ՌԴ սահմանապահ զորքերին ուղարկված նամակում նաև տեղեկացվել է, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ողջ ընթացքում՝ նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես, Զվարթնոց օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ «Սա է նամակի բովանդակությունը»․ պարզաբանել է վարչապետը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին խոսք չի եղել. Փաշինյան

Հաջորդը

ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ պատրաստ ենք լուծումների. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Ներքին Հանդ

Հոկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, որը սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական…
Դիտել

Սեպտեմբերի 13-ից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքով

Նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրվել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից…
Դիտել

Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, որոշ մարզերում տեղումները կլինեն ինտենսիվ

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում,…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share