Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում

Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.

Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,  Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ, սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ, Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:

«Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների: Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Տոյվո Կլաարին

Հաջորդը

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

Առնչվող նյութեր
Դիտել

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռազմական ագրեսիաները կանխելու գործում միջազգային գործընկերների ջանքերը

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել երեկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով…
Դիտել

Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական ՀՀ-ՌԴ հարաբերությունների․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ «Հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share